Սփյուռքի ձայնը

Հոլիվուդի հայ դիմահարդարը՝ Արմինե Մինասյան (Էմի)․ «Սփյուռքի ձայն»


Մայքլ Դուգլաս, Կաթլին Թյորներ, Սյուզան Սարանդոն և այլոք։ Հոլիվուդյան հայտնի դեմքեր, որոնց հետ աշխատել է մեր հայրենակցուհին, բանաստեղծուհի, հասարակական գործիչ և դիմահարդար Արմինե Մինասյանը, որին Հոլիվուդում կոչում էին Էմի։ Արմինե Մինասյանը ծնվել է Իրանում, նա իրանահայ հայտնի պատմագիր Լևոն Մինասյանի դուստրն է։ Սովորել է Իրանում, 4 տարի դասավանդել Նոր Ջուղայի դպրոցներից մեկում։ «Թեև Իրանում հայությանը շատ լավ են վերաբերում, բայց սեփական պատկերացումներն ու ցանկությունները ներկայացնելը՝ հաճախ բարդություններ էին առաջացնում»,-նշում է Արմինե Մինասյանը։ «Անկախ ու ազատ եմ մեծացել, փոքր տարիքից ձգտում էի բարձր տեղեր զբաղեցնել, հայտնվել այլ երկրներում՝ բացահայտելու համար աշխարհը։ Հիշում եմ, երբ դեռ ուսուցչուհի էի աշխատում պետական դպրոցներից մեկում և աշխատավարձի բարձրացման հարց էր դրված, ինձ առաջարկեցին իսլամ ընդունել։ Ես, իհարկե մերժեցի»,-վերհիշում է նա։

1968-թվականին, երբ Թեհարնում անցկացվում է սկաուտների հավաք, Արմինե ՄԻնասյանը դպրոցի կողմից մասնակցության հայտ է ներկայացնում։ Այդ հավաքին մասնակցում էին նաև հայ սկաուտները։ Այնուհետև ԱՄՆ-ից հրավեր է ուղարկվում դպրոցներին, որին իր մասնակցության ցանկությունն է հայտնում նաև մեր հայրենակցուհին։ Այս ամենը դարձավ ճակատագրական, ասում է Արմինե Մինասյանը։ ԱՄՆ մեկնելու ցանկություն իրանցիները չունեցան՝ պատճառաբանելով, որ այս ծրագիրը պարտադրաբար է, այլ ոչ ՝ըստ ցանկության։ Արմինե Մինասյանը միակն էր, որը մեկնեց ԱՄն։ «Ես նույն օրվա ընթացքում պատրաստեցի փաստաթղթերս ու նամակների հասցեավորումը և առանց ընտանիքիս հրաժեշտ տալու մեկնեցի ԱՄՆ, Նյու Յորք»,- հիշում է Արմինե Մինասյանը։
«Միացյալ Նահանգներում հաստատվելու համար պետք էր սովորել լեզուն և որևէ մասնագիտություն։ Իսկ քանի որ պետք էր հաճախել այնպիսի դասերի, որոնք չէին խանգարի օրվա ռիթմին, այսինքն՝ գիշերը։ Իսկ նման դասեր կային վարսահարդարություն և դիմահարդարում մասնագիտությամբ, դրոնց էլ ես հաճախեցի»,-ասում է Արմինե Մինասյանը։

«Աշխատանք գտնելու և կայանալու դժվարությունները շատ էին։ Բայց կամքն ու ձգտումները մղիչ ուժ էին՝ հատկապես ինձ նման կամային ու նպատակասլաց հայուհու համար»,- խոստովանում է։ Արմինե Մինասյանին Հոլիվուդում ճանաչում են, գիտեն նրան ու գնահատում են նրա վարպետությունը։ Սակայն մեր հայրենակցուհին չի կտրվել հայությունից։ Պարբերաբար հանդիպումներ է ունեցել ՀՕՄ-ի և Հայ Կրթական հիմնարկության անձնակազմի հետ և այլն։ «Հայկական մշակությը օտարության մեջ պահում են նաև հայկական կազմակերպությունները»,-ասում է իրանահայ մանկավարժ, բանասեր, հասարակական գործիչ, բանաստեղծուհի և դիմահարդար Արմինե Մինասյանը։ «Պետք է հայկական կազմակերպությունները ավելի ակտիվ գործեն, կազմակերպեն հանդիպումներ, խոսեն ու հնչեցնեն հայերենը: Այսօր Սփյուռքում հայերենը շատ քիչ է հնչում, նոր սերունդը լավ չգիտի իր արմատները։ Իսկ ժամանակին բացված հայկական դպրոցներն էլ փակվում են տարբեր պատճառներով»,-ասում է նա։
Ի դեպ, մեր հայրենակցուհին մոտ 10 տարի դասավանդել է է Չարլի Չապլինի հիմնած Ամերիկյան ակադեմիայի Դրամատիկական Արվեստի համալսարանում։ Նա Հայաստանի և Միջազգային լրագրողների միության անդամ է։

Back to top button