Հատվող եթեր

Մեծ եղեռնի գիտական ուսումնասիրություններով զբաղվողները․ «Հատվող եթեր»

20-րդ դարի մեծագույն հանցագործություններից և մարդկության մեծագույն ողբերգություններից է Հայոց Մեծ եղեռնը:

Յուրաքանչյուր տարի ապրիլի 24–ին հազարավոր մարդիկ այցելում են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացվել է 1995 թվականի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 80-ամյա տարելիցին։ Հիմնադիրն է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը:

Հիմնադրման օրվանից ի վեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իրականացնում է Հայոց Մեծ եղեռնի պատմական անհերքելի իրողության ուսումնասիրությանը, ճանաչելիությանը և դատապարտմանն ուղղված նախաձեռնություններ ու ծրագրեր, զբաղվում Հայոց ցեղասպանությանը վերաբերող հիմնախնդիրների ակադեմիական, գիտական հետազոտությամբ և վերլուծությամբ։

Չափազանց կարևոր է նաև թանգարան-ինստիտուտի գիտահրատարակչական աշխատանքը՝ Հայոց ցեղասպանության հարցն աշխարհին առավել ճանաչելի դարձնելու գործում:

Հիմնական աշխատանքներն ուղղված են պատմավավերագրական նյութերի, արխիվային փաստաթղթերի, լուսանկարների գիտական հետազոտությանը և նոր տվյալների հավաքագրմանը:

Թանգարանը նաև հավաքում, համակարգում և մուտքագրում է ցեղասպանության ականատեսների վկայություններ՝ իր գործունեության արդյունքում ստեղծելով մեծ ժառանգություն:

Զրույց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն, ազգագրագետ Հարություն Մարությանի հետ:

Back to top button