UncategorizedՍփյուռքի ձայնը

Ցեղասպանության ճանաչման Սփյուռքի պահանջը տարբերվում է Հայաստանի պահանջից․ «Սփյուռքի ձայնը»

Ի՞նչ ակնկալիք ունեն ամերիկահայերը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենից, ինչ դիրքորոշում կունենա նա ապրիլի 24-ին: ԱՄՆ-ում բնակվող իրավաբան Մովսես Ալաջաջյանը, որն ԱՄՆ-ում մասնակցում է հայկական շրջանակներում տեղի ունեցող ձեռնարկումներին, փորձում է իր մասնագիտական և անձնական վերլուծությունների միջոցով հայկական հարցերին բնորոշում և լուծումներ տալ:

Ապրիլի 24-ի շեմին, կարծես արդեն ավանդույթ է դարձել գուշակել` կասի՞ ԱՄՆ նախագահը «ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ։ ԱՄՆ-ում բնակվող փաստաբան Մովսես Ալաջանջյանը, որը համայնքում տեղի ունեցող ձեռնարկների ակտիվ մասնակից ու կազմակերպիչ է, ասում է, որ հնարավոր է այս անգամ Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը` փորձելով այս կերպ ազդել Թուրքիայի վրա։

«Միջազգային հարաբերություններում Թուրքիան վերջին 10 տարվա ընթացքում արել է այն, ինչ ցանկացել է՝ հատկապես նախագահ Թրամփի ղեկավարման օրոք: Ջո Բայդենը, որն ամերիկյան շահերի պաշտպան է և հանդիսանում է դասական մոդելի ղեկավար, ուզում է պատժել Թուրքիային կամ ստիպել հաշվի նստել ՆԱՏՕ-ի հետ, որին անդամակցող երկրներից մի քանիսի նկատմամբ ևս Թուրքիան ոտնձգություններ է իրականացրել»,- ասում է Ալաջաջյանը։

Նա փաստում է, որ ԱՄՆ հայ համայնքը կարողացել է անցած տարիների ընթացքում ազդեցություն գործել ամերիկյան պաշտոնյաների վրա, սակայն բոլոր դեպքերում ԱՄՆ-ը նախևառաջ հաշվի է առնում իր աշխարհաքաղաքական շահերը։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Մովսես Ալաջաջյանն արդեն որպես իրավաբան է նշում, որ դարերի պատմությունն է ցույց տվել, որ ցեղասպանություն իրականացրած որևէ պետություն բացի ներողություն խնդրելուց որևէ այլ փոխհատուցում չի տվել։ «Բացառություն էր միայն Գերմանիան, որին աշխարհը ստիպեց հատուցել հրեաներին»,- ասում է ամերիկաբնակ իրավաբանը:

Նա նաև ընդգծում է, որ Սփյուռքի համար ցեղասպանության ճանաչումը տարբերվում է Հայաստանի ճանաչման պահանջից: Թե ինչո՞վ է տարբերվում՝ լսեք հաղորդման մեջ։

Back to top button