Հայագիտակ

Երբ տիկնիկը միայն ու ամենևին խաղալիք չէ․ «Հայագիտակ»

Այն մխիթարում է մորը կորցրած որբ աղջկան, պատժում է չարին, օգնում է հաղթահարել կյանքի դժվարությունները։

Խոսքը տիկնիկի մասին է։ Այն միայն խաղալիք չէ։ Հայկական բանահյուսության մեջ, մասնավորապես հեքիաթներում տիկնիկի դերին է նվիրված «Հասկեր» ամսագրի վերջին համարը։

Մանկական գրականության և բանահյուսության տարեգիրք․ Հասկեր

Թումանյանի թանգարանը, ավանդույթին հավատարիմ, հրատարակում այն հանդեսը որը նույն «Հասկեր» վերնագրով լույս է տեսել 20-րդ դարասկզբին Թիֆլիսում։

Եղեռնի ժամանակ մասերի բաժանված ու տարիներ անց հայտնաբերված ու միացված Մայրանուշ տիկնիկը

Միայն ի տարբերություն նախորդ` գրական-գեղարվեստական հանդեսի, այսօրվա «Հասկերը» գիտավերլուծական ամսագիր է։

Back to top button