ԿարևորՀասարակություն

ՀՀ ՊՆ-ն և ԳՇ-ն կոչ են անում քաղաքական շրջանակներին զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից

ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության և զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը: 

«Առավելևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ: 

Back to top button