Մտքի ուժը

Որքա՞ն «կծաղկի» Սևանը․ «Մտքի ուժը»

Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհին՝ Սևանը, նորից «կանաչել» է։ Արդեն մի քանի տարի նույն այս օրերին Սևանա լիճը պատվում է կապտականաչ ջրիմուռներով։ Երևույթին տրվող գնահատականները տարբեր են․ լճի մակարդակի նվազումից մինչև կեղտաջրեր։

Սևանա լճում առկա ձկնային պաշարների վիճակն էլ, մեղմ ասած, լավ չէ։ Մինչդեռ, անգամ լճի ճակատագրով զբաղվող գիտական կենտրոննր ունենք։ Սևանա լիճն անկայուն է. սա է գիտական բացատրությունը: Մարդկանց նման տարիքն առնում են նաև լճերը։

Մինչ տարեսկզբին շատերը հույս ունեին, որ գոնե այս տարի Սևանա լճում կապտականաչ ջրիմուռներ չեն հայտնվի, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարբուխ Գաբրիելյանը հակառակն էր պնդում։

Ասում էր՝ բնական է, լիճը ծերանում է։ Միայն թե լճի ծերացման դեպքում երևույթը մասնագիտորեն էֆտրոֆացում են անվանում։

Մասնագետները տարիներ շարունակ հայտարարում էին, որ պետք է բարձրացնել Սևանա լճի մակադակը։

«Սևանա լճի ճահճացում բնորոշումը կոպիտ է»,-ասում է գիտնականը, բայց նաև նշում է, կապտականաչ ջրիմուռների հայտնվելը լճում անակնկալ չէ, սա ջրի բացասական հաշվեկշռի արդյունք է ու ոչ միայն։

Back to top button