Մտքի ուժը

Հայ գիտնականները վարակազերծող լապտեր են ստեղծել․ «Մտքի ուժը»

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում կամ ինչպես ավելի հայտնի է՝ Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտում, ամեն ինչ պարետի ցուցումների համաձայն է․ ռիսկային խմբում գտնվողներն աշխատում են տնից, իսկ աշխատանքի հաճախողները պարտադիր դիմակով են ու ձեռնոցով։

Մոտ 140 աշխատակից ունեցող գիտական կենտրոնում հիմնականում զբաղվում են փորձարարական աշխատանքներով՝ լաբորատոր պայմաններում։

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում գործում է Գամմա ճառագայթային կայան։ Ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը՝ մատնանշելով համաշխարհային փորձն, ասում է՝ կարող են կայանն օգտագործել վիրուսների, մանրէների, բակտերիաների ստերիլիզացման համար։ Ունեն նաև ձեռքի լապտեր հիշեցնող ախտահանող սարք։

Back to top button