Մտքի ուժը

Ինչպե՞ս ապրել կորոնավիրուսի հետ․ «Մտքի ուժը»

Արդեն երկու ամիս է՝ աշխարհն ապրում է կորոանվիրուսի հետ։ Ուզենք, թե ոչ, COVID 19 դարձել է թելադրող։ Տարբեր կանխատեսումներով՝ մարդկությունը դեռ երկար կապրի այս վիրուսի հետ, չի բացառվում նաև՝ արդեն հաշտված։

Արտակարգ, վտանգավոր գործոնները՝ ի դեմս միկրոօրգանիզմների և վիրուսների, բնության մեջ եղել են, կան ու լինելու են։ Կանհետանա՞ ամռանը կորոնավիրուսը, թե՞ ոչ, սպասե՞լ երկորրդ ալիքին, թե՞ ոչ գիտնականներն ասում են՝ ու՞ր պետք է անհետանա։

«Որևէ մեկը չի կարող ասել , թե կա ժամկետ, որից հետո դրանք չեն լինելու: Հետևաբար խուճապի պետք չէ մատնվել», -ասում է ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ , ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանը։

Back to top button