ԿարևորՄտքերի խաչմերուկ

Ուղեւորություն բյուջետային ավիաընկերությամբ. խորհուրդներ փորձառու ուղեւորից

Ի՞նչ կարեւոր մանրուքներ պետք է իմանալ բյուջետային ավիաընկերությունից օգտվելուց առաջ․ նախատեսված թռիչքից որքա՞ն շուտ պետք է փնտրել եւ ամրագրել ավիատոմսը, ի՞նչ չափի եւ քաշի պետք է լինի ուղեբեռը, թռիչքից քանի՞ ժամ առաջ է հարկավոր  գրանցվել, որքա՞ն շուտ լինել օդանավակայանում։ Այս հարցերին պատասխանել է «Արտ Լանչ» ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը։

Նա արդեն իսկ օգտվել է բյուջետային ավիաընկերության մատուցած ծառայություններից եւ տեղյակ է հնարավոր բոլոր խութերից, որոնք կարող են նյարդայնացնել ուղեւորներին եւ ավելորդ գումարային բեռ լինել՝ ճամփորդության համար նախատեսված հաշված բյուջեի դեպքում։

Բակուր Մելքոնյանը նաեւ անդրադարձել է երկրորդ օդանավակայաններ վայրէջք կատարելուց հետո ծագող անհարմարություններին, ինչպես նաեւ համացանցով մատչելի եւ վստահելի հյուրատներ կամ հյուրանոցային սենյակներ պատվիրելուն։

Back to top button