Էկոսֆերա

«Էկոսֆերա»․ Հայաստանում ավելացել է բեզոարյան այծերի քանակը

Կենսաբազմազանության պահպանությունը ենթադրում է նաև համայնքների ակտիվ մասնակցություն և գյուղացիների սոցիալական խնդիրների լուծում։ Ահա այս մոտեցմամբ միջազգային կառույցները փորձում են կարմիր գրքում գրանցված չորս տեսակների ՝ Կովկասյան ընձայռուծի, մուֆլոնի, բեզոարյան այծի և գորշ արջի բազմացումն ապահովել Հայաստանի տարածքում։ Կենդանիների քանակն ավելացել է։ Օրինակ ՝ բեզոարյան այծերի քանակն, Արփա պահպանվող լանդշաֆտում հաշվարկվել է շուրջ 200 կենդանի, նախկինում 40-50 էր։ Բեզոարյան այծերի քանակի ավելացմանը զուգահեռ տարածքում այս նույն տարի նկատվել են երկու ընձայռույծ:

Back to top button