Վերլուծական

Թուրքիան տարածշրջանում իր խաղն է սկսում

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Պենտագոնը չի մասնակցի ռազմական գործողությանը, որն Անկարան մտադիր է իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։ Այն հրապարակվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո:

Թուրքիան մինչդեռ պատրաստվում է ռազմական գործողությունների: Ինչ զարգացումներ են հնարարավոր և ինչ քայլեր պետք է այսօր արդեն ձեռնարկի Հայաստանը՝ նկատի ունենալով Թուրքիայի կրկնվող գործելաոճը, որին մենք՝ հայերս ծանոթ ենք վաղուց:

Թուրքիան հավելյալ զորքեր և զինտեխնիկա է կենտրոնացնում Սիրիայի հետ սահմանին: Էրդողանը հայտարարում է, թե բանակը ռազմական գործողություններ կսկսի Եփրատի արևելյան ափին՝ քրդական ուժերից այդ տարածքը իբր ազատագրելու համար: Անկարան քրդական  ուժերին ահաբեկիչներ է որակում և այդ պատրվակով փորձում է ներխուժել հյուսիսային Սիրիա։

Սիրիայում թերևս լավ հասկանում են Թուրքիայի մտադրություններն ու պնդում, որ թուրքական առաջխաղացումը, «անվտանգության գոտի ստեղծելու» ծրագրերը կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի նորմերը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ չպետք է զարմանալ Անկարայի քայլերից, այլ պետք է պատրաստ լինել դրան.

«Մարսելով Հայոց ցեղասպանությունը, ձևակերպեցին մի սկզբունք, որ պետք է ճնշեն ոչ թուրք տարրերին, ներսում»:

ՀՀ միշտ պետք է պատրաստ լինենք շրջադարձի: Մենք պետք է գիտաարդյունաբերական համալիրով երկիր լինենք թուրքական սպառնալիքի դեմ:

Ինչպես է պատկերացնում Լևոն Շիրինյանը այդ սպառնալիքի դեմ պայքարը: Նա զարմանալի չի համարում թուրքական գործելաոճը, և դաշինքներ ստեղծելու մասին է հուշում:

«Օրինակ Հունաստանի»:

Սիրիա ներխուժելու թուրքական ձգտումները մտահոգում են ԱՄՆ-ին։ Համենայն դեպս ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, նշում  է, որ Անկարային անվտանգության մեխանիզմներ մշակելու կոչ է արել:

Քրդագետ Վահրամ Պետրոսյանը կարծում է, որ Թուրքիան ռազմական գործողությունների կդիմի, եթե ստանա իրական լիարժեք երաշխիքներ ԱՄՆ-ից ու ՌԴ-ից: Իսկ հաջողության կարող է հասնել միայն այն դեպքում  եթե երաշխիքներ ստանա ԱՄՆ-ից: Քրդագետը կարծում է, որ  Թուրքիայի դիրքերը ուժեղանում են, և ՀՀ մտորելու կարիք ունի այս ուղղությամբ.

«Սիրական պատերազմում էլ Թուրքիան թիրախավորում էր հայկական բնակավայրերը, ուղղորդում էին գործողությունները: ՀՀ պետք է միջազգային ատյաններում  բարձրացնի այդ հարցր»:

Որքան էլ ուժեղ թվա Թուրքիան, չի նշանակում թե Անկարան անխոցելի է և որ կարող է անարգել գործել՝  կարծում է քրդագետը։ Նա շեշտում է քրդական խնդիրը լուծելու Անկարայի անկարողության մասին:

Back to top button