ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Անընդունելի ճանաչել Ադրբեջանի պահանջները․ ՀՀ ներկայացուցիչների հակափաստարկները` ՄԱԿ-ի դատարանում

Ապրիլի 15-ից 19-ը ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում անցկացվել են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները։ Ապրիլի 22-ից էլ մեկնարկել են Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցի լսումները: Այսօր դատարանում ներկայացվել են հայկական կողմի հակափաստարկները:

Անդրադառնալով Հայաստանի հասցեին Ադրբեջանի հնչեցրած մեղադրանքներին՝  Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նախ նշեց, որ այդ մեղադրանքներն իրականում վարույթի տվյալ փուլում չէ, որ պետք է ներկայացվեին, նույնը վերաբերում է նաև Հայաստանի պատասխաններին։

Այդուհանդերձ, խոսելով Ադրբեջանի ներկայացրած փաստարկների մասին և ներկայացնելով Հայաստանի հակափաստարկները, Կիրակոսյանը շեշտեց. «Ես հուսով եմ, որ դատարանը նկատում է իրավիճակի ողջ զավեշտը»։  

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերի պաշտպան Լորենս Մարտինը իր բավականին երկար անդրադարձում, խոսելով Ադրբեջանի մեղադրանքների մասին, համոզմունք հայտնեց, որ ապարդյուն են Ադրբեջանի ջանքերը, քանի որ Հայաստանը հիմնավոր է մերժում այդ երկրի պնդումները, մինչդեռ.

«Ադրբեջանի ներկայացուցիչն ակնհայտորեն ոչ մի փաստարկ չներկայացրեց՝ հիմնավորելու իր պնդումը»։    

Լորենս Մարտինը նաև մատնանշեց Ադրբեջանի նենգափոխած փաստերը, համոզմունք հայտնելով, որ դրանք չեն կարող հիմնավորել Բաքվի պնդումները։

Ադրբեջանը ՄԱԿ-ի դատարան հայց է ներկայացրել՝  հորինվածք համարելով, որ 2020 թ.-ից հետո տեղի են ունեցել Էթնիկ զտումներ։

Back to top button