ԿարևորՀասարակություն

ՀՀ ԳԱԱ-ի և Աթենքի Ակադեմիայի միջև համագործակցության հուշագիր է կնքվել

Այսօր, ապրիլի 25-ին, Հունաստանի Հանրապետության մայրաքաղաք Աթենքում տեղի Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Աթենքի Ակադեմիայի միջև ունեցավ համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողություն։

Հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, իսկ հունական կողմից՝ Աթենքի Ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Ստամատիոս Կրիմիզիսը։

Ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Հունաստանի նախկին նախագահ, Աթենքի Ակադեմիայի անդամ պրոֆեսոր Պրոկոպիոս Պավլոպուլոսը, Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Աթենքի Ակադեմիայի նախկին նախագահ Միխաիլ Ստաթոպուլոսը և Աթենքի Ակադեմիայի գլխավոր քարտուղար Խրիստոս Զերեֆոսը։

Հուշագիրը համատեղ գիտական ծրագրերի մշակման և դրանց շուրջ համագործակցության հնարավորություն է ընձեռում՝ սահմանելով դրանց հիմնական ուղղությունները և հաղորդելով դրանց ինստիտուցիոնալ բնույթ։

Հուշագիրը հնարավորություն կընձեռի սկսել փոխադարձ այցելություններ, մեկնարկել մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, իրականացնել համատեղ գիտական նախաձեռնություններ և կյանքի կոչել գիտնականների, հետազոտողների փոխանակման ծրագրեր։

Կողմերը համաձայնեցին, որ տարբեր ուղղություններում երկարաժամկետ և կարճաժամկետ համագործակցությունը կարող է ներառել համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում Հունաստանում և Հայաստանում, ինչպես նաև համատեղ միջոցառումների, գիտաժողովների, ամառային դպրոցների, գիտնականների փոխանակման ծրագրերի կազմակերպում, համատեղ գիտական նյութերի հրապարակում։

Back to top button