Հատվող եթեր

«Հատվող եթեր». Իր կտավներում լույս, ջերմություն, բարություն ճառագող նկարիչը


Հաղորդման հյուրն է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը: Իր լուսավոր, գունեղ և խորիմաստ կտավներում գեղանկարիչը հասնում է զգացմունքների և հոգու կատարյալ ազատության՝ ճառագելով լույս, ջերմություն, բարություն, սեր, բերկրանք, երջանկություն: Արվեստագետի ստեղծագործական տարերքը մարդն է՝ իր բարդ հոգեբանական ներաշխարհով, ոգեշնչման աղբյուրը բնությունն է:
Հաղորդումն անդրադառնում է արվեստագետի ստեղծագործական գործունեությանը. հետաքրքիր հիշողություններ, պատմություններ: Գեղանկարիչը սիրում է ստեղծագործել երաժշտության հնչյունների ներքո և հենց այդ պահին ծնված հոգեվիճակն էլ հաճախ թելադրում է կտավի գույնի ու գծի հաջորդականությունը, շարժումը:

Back to top button