Հասարակություն

Վայրի կենդանիները մասնագիտացված տարածք կտեղափոխվեն

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման (FPWC) հիմնադրամի անձնակազմը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Մենք ՝ FPWC հիմնադրամի աշխատակիցներս, պատրաստակամ ենք մեր միջոցներով և մեր հաշվին կատարել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանատեսակների անվտանգ տեղափոխումը համապատասխան մասնագիտացված տարածք:

Կենդանիների բուժզննումից և հիվանդություննների ախտորոշումից հետո կորոշվի նրանց մշտական բնակության վայրը, որը ՀՀ տարածքում կարող է լինել Երևանի կենդանաբանական այգին, Վայրի բնության փրկարար կենտրոնը և/կամ արտասահմանյան այլ մասնագիտացված կենտրոն՝ ըստ առկա ներուժի: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ վայրի կենդանիների պահումն անհատներին պատկանող տարածքներում պետք է արգելվի օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով կենդանու բարեկեցության ապահովման միջազգային նորմերը»: Հիշեցնենք, որ օրերս ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել են անազատ պայմաններում պահվող վայրի կենդանատեսակներ, որոնց հետագա խնամքը նույն վայրում ապահովելն անթույլտարելի է:

Back to top button