Քաղաքական

Դատարանը Մանվել Գրիգորյանին ձերբակալելու որոշումը համարել է հիմնավոր

Հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից բերման ենթարկված և ձերբակալված ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կմնա կմնա ձերբակալված: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Հրանտ Անանյանը:

«Դատարանի որոշումն այդպիսին է, որ նա կշարունակի մնալ արգելանքի տակ», — ասաց փաստաբանը՝ պարզաբանելով, որ դատարանը երկու դեպքում կարող է ձերբակալումից ազատել անձին՝ երբ ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչվում կամ երբ ձերբակալվածի կյանքին վտանգ է սպառնում նրան ձերբակալված պահելու վիճակում:

Back to top button