Միջազգային

Նա վերջին մարդն է, ով կարող է բարոյախոսության քարոզներ կարդալ․ Նեթանյահուի պատասխանը՝ Էրդողանին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որի ժամանակ նա «ցեղասպանություն» էր անվանել Գազայի հատվածում տեղի ունեցած բախումները:

«Էրդողանը Համաս»-ի ամենամեծ աջակցողներից է: Այդ իսկ պատճառով նա, անկասկած, լավ գիտի, թե ինչ բան է ահաբեկչությունը և կոտորածը։ Իրեն խորհուրդ եմ տալիս, որ մեզ բարոյականության խրատներ չտա։ Մարդ, ով հազարավոր թուրք զինվորների է ուղարկում Կիպրոս այնտեղի օկուպացիային աջակցելու համար, մարդ, ով ներխուժում է Սիրիա, իրավունք չունի մեզ խրատներ տալ, այն դեպքում, երբ մենք ընդամենը մեզ ենք պաշտպանում «Համաս»-ից։ Էրդողանը, ում ձեռքերը թաթախված են Սիրիայում և Թուրքիայում ապրող անթիվ քրդերի արյան մեջ, վերջին մարդն է, ով կարող է բարոյախոսության քարոզներ կարդալ»,-ասել է Նեթանյահուն։

Բախումների պատճառ է դարձել Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել արաբական աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում։ Ի պատասխան դեսպանատան բացմանը՝ պաղեստինյան կառույցները Գազայի հատվածում սկսել էին մասսայական բողոքի գործողություններ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու ամերիկյան և իսրայելական իշխանությունների գործողությունների դեմ:

Աղբյուր`  ermenihaber.am
Back to top button