Տնտեսական

Ինչպես կընթանա տնտեսական հեղափոխությունը


Տնտեսական զարգացման այնպիսի մոդելի  ներդնում, որի արդյունքում մարդկանց կյանքն իսկապես կփոխվի. խորհրդարանական ամբիոնից սրա մասին էր հայտարարել դեռևս վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծել է՝ բիզնեսը ստիպված պետք է նոր խաղի կանոններով աշխատի:

Տնտեսագետը կարծում է, որ նախկին կառավարությունից կան նախարարներ, ովքեր  կարող են շարունակել աշխատել նոր կառավարության կազմում:

Միաժամանակ նշել է՝ նոր կառավարությունում նոր դեմքեր են պետք, ովքեր իրենց գաղափարներով կհաստատեն, որ փոփոխություններ անելու համար են եկել:

 

Շրջադարձային փոփոխություններ՝ անցումային կառավարությունում, խորհրդարանական ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նաև խոստացավ՝  Հայաստանում արտոնյալները չեն լինելու, ավելին.

«Արհեստական տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուր ոք կարողանալու է զբաղվել իր նախընտրած բիզնսով և վերջ: Երկրից  արմատախիլ է արվելու կոռուպցիան և վերջ: Հաստատվելու է  օրենքի, իրավունքի գերակայություն»:

Փաշինյանը նաև խոստացավ՝ գործելու են առանց վենդետաների ու սեփականության վերաբաշխման: Տնտեսական հեղափոխություն՝ սա է սպասվում Հայաստանի տնտեսությանն առաջիկայում՝ ասաց։ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի հայրենակիցներին կոչ արեց  վերադառնալ ու ներդրումներ անել, աշխատատեղեր  ստեղծել: ՀԱԱ նախագահ Վազգեն Սաֆարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ տնտեսական քաղաքականությունը արմատապես չփոխելու դեպքում նորից նույնն է լինելու: Գործնականում  անհնար է, որ  յուրաքանչյուրն իր բինզնեսն  ունենա՝ ասում է  Սաֆարյանը: Նա  խոշոր արդյունաբերական համալիրների ստեղծման  անհրաժեշտություն է տեսնում

ԳՀՄՆ Գագիկ Մակարյանը նշում է՝ ծրագրերը պետք է արագ իրականացվեն , հակառակ դեպքում հիասթափությունն է մեծ լինելու: նա նաև  առաջարկներ է ներկայացնում.

Բիզնեսի ազատագրում`  կոռուպցիոն  համակարգի ունեցած պարտավորություններից:

Փաշինյանը խոստացավ՝  տնտեսական զարգացման այնպիսի մոդել ներդնել, որի արդյունքում մարդկանց կյանքն իսկապես կփոխվի:

Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց հեղափոխական տեմպերով բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ու մյուս ոլորտների զարգացման մասին:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ հեղափոխական քայլն արված է. դա մարդկանց ու հատկապես բիզնեսի մոտ ի հայտ եկած սպասումներն են:

Պատրա՞ստ է արդյոք օլիգարխիկ համակարգը նոր խաղի կանոններով աշխատելուն՝ հարցնում եմ Վահագն Խաչատրյանին:

«Իրենք ստիպված պետք է այդ խաղի կանոններով աշխատեն, որովհետև իրենք այդպիսին չեն եղել, իրենց համակարգն է այդպիսին դարձրել: Ես ելնում եմ այն սկզբունքից, որ բոլորս էլ նորմալ մարդիկ ենք, բոլորիս մտածողությունն էլ նորմալ է, առավել ևս՝ բիզնեսով զբաղվողների»:

Տնտեսագետը կարծում է, որ նախկին կառավարությունից կան նախարարներ, ովքեր կարող են շարունակել աշխատել նոր կառավարության կազմում:  Միաժամանակ նկատում է՝ նոր կառավարությունում նոր դեմքեր են պետք, ովքեր   իրենց գաղափարներով կհաստատեն, որ փոփոխություններ անելու համար են եկել:

Back to top button