Վերլուծական

Արցախը հնարավորություն է տալիս փոփոխություններ անել Երևանում

Նոր իրողության պայմաններում Հայաստանի համար թիվ մեկ առաջնահերթություն ունեցող ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում հնարավոր փոփոխությունների հարցն է։

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր հստակեցրել է՝ լիարժեքորեն սատարում է Արցախի իշխանություններին, նաև հստակեցրել՝ խաղաղություն հաստատում են խաղաղության մթնոլորտի պահպանման պայմաններում:

Քաղաքագետները վստահեցնում են, այն ինչ կատարվեց ՀՀ-ում վերջին օրերին, կբարձրացնի մեր դիրքերը բանակցային գործընթացում:

Ադրբեջանը ոչ կառուցողական հայտարարություններ է անում և բանակցությունների շարունակման համար պետք է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նպաստեն, որ Բաքուն վերջ տա իր ագրեսիվ հռետորաբանությանը և վերադառնա կառուցողական խոսակցության դաշտ՝  այսօր իր դիրքորոշումը հստակեցրեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Հռետորաբանությունը  հաշվի առնելով՝ խաղաղություն պետք է լինի խաղաղության մթնոլորտում, ագրեսիվության պայմաններում խաղաղության մասին չի կարելի խոսել»:

Ազգային զարթոնքը, նրա խոսքով, պետք է լրջորեն բարձրացնի ՀՀ դիրքերը բանակցային գործընթացում, ինչպես նաև նպաստի ԶՈւ-ում մարտունակության բարձրացմանը։  «Այսօրվա իրողության պայմաններում անհանգստանալու բան ունեն Ադրբեջանում»,- շեշտում է Փաշինյանը:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը նույնպես նոր իրողությունը հաշվի առնելով ընդգծում է և կարևորում՝ բանակցող երկրում իշխանության լեգիտիմության փաստը, ինչը  անշուշտ մեծապես կնպաստի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը բանակցային գործընթացում

Նա վսհատ է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման ոգրծընթացում փոփոխություններ կլինեն ու դրանք միանշանակ կլինեն դրական:

Արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը մինչ Արցախի անվտանգությանն առնչվող հարցին անդրադառնալը հստակեցրեց՝ հիմա Արցախի անվտանգության հարցերը քննարկվում են Երևանում և պետք է սպասել մինչև ավարտին հասնի գործընթացը: Եթե օլիգարխիկ համակարգից  ձերբազատվենք, որակապես նոր, ավելի ուժեղ դիրքերից կներկայանանք բանակցային գործընթացում.

«Կկարողանանք փոխել սկզբունքները ասաց գերադասելով շատ չխոսել ու թույլ տալ, որ  Երևանում տեղի ունեցող իրադարձությունները ավարտին հասցվեն»:

«Ամեն դեպքում վստահ եղեք՝ Արցախը պահում է սահմանները, պահում է ճակատը և հնարավորություն է տալիս փոփոխություններ անել Երևանում»,- վստահեցրեց արցախցի քաղաքագետը:

Back to top button