ԿարևորՀասարակություն

Թանկացումների հարցով խորհրդարանական լսումներ տեղի կունենան


ԱԺ նիստերի դահլիճում հունվարի 23-ին, ժամը 11-ին հրավիրվում է առանձին ապրանքնատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները թեմայով խորհրդարանական լսումներ: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ քառօրյայի սկզբում հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նա նշել է, թե լսումները հրավիրվում են՝ հաշվի առնելով հասարակական եւ քաղաքական շրջանակներում, առանձին ապրանքների գնաճի հետ կապված մտահոգությունները, ինչպես նաեւ այս առնչությամբ նախագահի առաջարկները։

«Հաշվի առնելով հասարակական և քաղաքական շրջանակներում առանձին ապրանքների գնաճի հետ կապված մտահոգությունները, ինչպես նաև այս հարցի առնչությամբ ՀՀ նախագահի առաջարկները, ԱԺ նախագահի նախաձեռնությամբ հունվարի 23-ին ժամը 11-ին ԱԺ նիստերի դահլիճում հարվիրվում է առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ»,- նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Back to top button