Միջազգային

Նիկոլա Սարկոզին պատրաստվում է Լոնդոն տեղափոխվել

Նիկոլա Սարկոզին պատրաստվում է Լոնդոն տեղափոխվել: Ինչպես տեղեկացրել է «Իվնինգ ստանդարտ» օրաթերը, Ֆրանսիայի նախկին նախագահը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում մտադիր է թողնել իր ներդումային հիմնադրամը մեկ ու կես միլիարդ դոլար կապիտալով: Պարբերականի տվյալներով, եթե Սարկոզին ընդունի այդ որոշումը, ապա նրան կհաջողվի խուսափել այսպես կոչված «հարուստների  համար սահմանված» հարկից, որը տարեկան մեկ միլիոն եվրո եկամուտի դեպքում ենթադրում է 75 տոկոս հարկում:  Ֆրանսիայում նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ այդպիսի օրենք կարող է ընդունվել մոտ ապագայում: Սարկոզին ու նրա կինը Կառլա Բրունին հավանական է, որ բնակություն հաստատեն Լոնդոնի հեղինակավոր Հարավային Քենսինգտոն թաղամասում` նշում է թերթը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button