Հասարակություն

Համահայկական բնապահպանական ճակատին կմիանան նաեւ Սփյուռքի եւ Արցախի ակտիվիստները

Լիլիթ Մուրդյան 

«Ռադիոլուր»

Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բնապահպաններն այսուհետ կհամախմբվեն Համահայկական բնապահպանական ճակատի շուրջ: Բնապահպան ակտիվիստներն այսօր հանդիպել են լրագրողների հետ, խոսել միասնական ճակատ ստեղծելու անհրաժետության մասին: Համահայկական բնապահպանական ճակատին կարող են միանալ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պայքարել Հայաստանի բնապահպանական խնդիրների դեմ: Գիտակցելով, որ բնապահպանությունը հայաստանապահպանություն է, և որ մեր երկրում բնապահպանական առկա իրավիճակը հնարավոր է շտկել միայն համայն հայության բնապահպանական ներուժի համախմբմամբ, բնապահպան ակտիվիստներն այսօր հայտարարեցին Համահայկական Բնապահպանական Ճակատ (ՀԲՃ) ստեղծելու գաղափարի մասին:

«Բնապահպանական ճակատը խոսում է հայ տեսակի համախմբման մասին, և այս շարժման մեջ շատ լավ կլինի, որ ամբողջ հայությունը ներառվի»,-ասաց բնապահպան Եղիա Ներսիսյանը՝ նշելով, որ ճակատի նպատակը համախմբված և ավելի կազմակերպված պայքարի միջոցով բնապահպանական առկա խնդիրների լուծումն է: Ամերիկահայ ակտիվիստ Վաչե Թովմասյանը նկատում է, որ Թռչկանից ու Մաշտոցի պուրակից հետո մեծ ոգեւորությամբ սկսել են համագործակցել Հայաստանի ակտիվիտների հետ: Նրա խոսքով՝ Սփյուռքին մտահոգում են հայրենիքի հետ կապված բոլոր խնդիրները: Մարիամ Սուխուդյանն էլ տեղեկացրեց, որ Ճակատին կմիանան նաեւ Արցախի բնապահպան ակտիվիստները: Ի դեպ, անդամակցությունը ՀԲՃ-ին կամավոր է: Սկզբնական շրջանում բոլոր աշխատանքները կատարվելու են կամավորության սկզբունքով: ՀԲՃ-ի բնականոն գործունեության ապահովման համար կստեղծվի նաև բնապահպանական հիմնադրամ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button