ԿարևորՀասարակություն

Արտգործնախարարն ընդունել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության նորանշանակ ներկայացուցչին

Դեկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Կենտրոնական և  Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանում ՊԳԿ նորանշանակ ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին:

Շնորհավորելով Անտոնիո Ալոնզիին  նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կզարգանա Հայաստանի և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև համագործակցությունը և հավաստիացրել, որ արտաքին գործերի նախարարությունը ամենայն աջակցություն կցուցաբերի նրա գործունեությանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝  Անտոնիո Ալոնզին վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն ընդլայնելու, Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու նպատակով։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի ու Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության բազմամյա համագործակցության և  հնարավոր նոր նախագծերի իրականացման շուրջ։

Թողնել պատասխան

Back to top button