Բիզնես բանաձև

«Չեխական կրոն, թե՞ եվրո»․ ԵՄ անդամ երկիրը ծանրութեթև է անում եվրոյի գոտի մտնելու հարցը․ «Բիզնես բանաձև»

Չեխիան ուսումնասիրում է սեփական արժույթից հրաժարվելու և եվրոյին անցնելու օգուտն ու վնասը։ Հարցի պատասխանը նախ փորձում են գտնել չեխ առաջատար տնտեսագետներն ու ֆինանսիստները։ Վերջնական որոշում կկայացվի երկրի 2024թ.-ի տնտեսական արդյունքները վերլուծելուց հետո։

«Կանաչ» մեքենաների ստեղծման սեփական նախագծեր խրախուսող Չինաստանը, այժմ կաջակցի նաև միջազգային նախագծերին։

Իշխանությունները տեղական ընկերություններին խորհուրդ են տալիս համագործակցել էներգիայի այլընտրանքային աղբյուրներով գործող մեքենաների օտարրեկրյա արտադրողների հետ։

Միացյալ Նահանգներն անօրինական է ճանաչել արհեստական ​​ինտելեկտի ձայներով ռոբոտային զանգերը։ Մասնագետների հիմնավորմամբ՝ ոչ մարդկային բանականության միջոցով ստեղծվող ձայները արհեստական ​​են, հետևաբար, «ռոբոտազանգերի» կիրառումը հանդիսանում է հեռախոսային սպառողների պաշտպանության մասին օրենքի խախտում:

Back to top button