Վերնատուն

Հայկական գորգը՝ ժամանակակից արվեստի միջոցով․ «Վերնատուն»

Ժամանակակից տեղեկատվական հոսքերն ու փոխակերպումները ի՞նչ դեր կարող են ունենալ արվեստի առավել տեսանելի ու հասանելի լինելու համար։ Ինչո՞ւ անդրադառնալ ազգային խորհրդանիշներին, ի՞նչ հաղորդագրություն է փոխանցում գորգը՝ մինիմալիստական արվեստի միջոցով։

«Գորգը, ազգայինի պատգամ ու պատվեր է ներկայացնում, հարյուրավոր տարիներ առաջ ստեղծված այդ խորհրդանիշները հայ ինքնության մասին են խոսում։ Ես ուզեցի գորգերի աշխարհը ներմուծել մինիմալիզմի մեջ, միևնույն ժամանակ ժամանակակից արվեստի միջոցով ներկայացնել հայ գորգագործությունը»,– ասում է աբստրակտ քանդակագործ, նկարիչ Գևորգ -Ջորջ Կասսաբյանը ՝ խոսելով իր նոր՝ «Հայկական մշակութային ժառանգություն» շարքի մասին։

Գևորգ -Ջորջ Կասսաբյանը չի օգտվում իր մասնագիտական ու տեխնիկական գիտելիքներից և գորգի պատկերներն ուղղակի չի դաջում կտավին, զարդանախշերը նախընտրում է նկարել ձեռքով։ Ասում է զարդանաշերի, համակարգչի պիքսելների ու վրձնահարվածների մեջ սկզբունքը նույնն է։ Շուրջ 70– 80 մեծածավալ աշխատանքները արվեստագետը ներկայացնելու է երկու ամիս անց Նկարիչների միության ցուցասրահում։

Back to top button