Հաջողության նոտա

Երջանկությունը ազատությունն է․ «Հաջողության նոտա»

Դեռ դպրոցական տարիներից նպատակ է ունեցել դառնալ բժիշկ: Ատամնաբույժ հորաքույրը մեծ դեր է ունեցել մասնագիտության ընտրության հարցում: Նրա համար շատ կարևոր է բազային գիտելիքը, միայն պրակտիկ գիտելիքը համարում է թերի:

«Փերֆեքթ Սմայլ» շուրջօրյա ատամնաբուժարան-իմպլանտացիոն կենտրոնի հիմնադիր տնօրեն, գլխավոր բժիշկ-ստոմատոլոգ Տիգրան Կարապետյանը կարևոր է համարում բացի մասնագիտականից կարդալ նաև կողմնակի գրականություն. օրինակ՝ մարդու հետ շփվելու հմտությունների, անձի հետ շփման գաղտնիքների, բուժառուի հետ հոգեբանական աշխատանքի մասին, քանի որ այդ հմտությունները կարևոր նախադրյալ են բուժառուի հետ ճիշտ աշխատելու համար:

Նրա համար կարևոր է երաժշտությունը, կլինիկայում ամենուր հնչում է ֆոնային հաճելի երաժշտություն: Երաժշտությունը նրա համար մոտիվացայի աղբյուր է: Ասում է՝ դժվարությունները հաղթահարելու ճանապարհին կարևոր են մարդիկ, որոնք կողքիդ են և ճիշտ խորհուրդներով կարող են օգտակար լինել:

Հաջողության ճանապարհին կարևոր են այն մարդիկ, որոնցից անդադար կարող ես սովորել: «Միջավայրը պետք է լինի այնպիսին, որ բան ունենաս սովորելու, եթե այդպիսին չէ, ուրեմն դուռն ուղղակի պետք է դրսից փակել», — ասում է Տիգրան Կարապետյանը։

Կարծում է, որ կտրուկ որոշումներ պետք է կայացնել, և եթե դրանք տաք գլխով արված որոշումներ չեն, որպես կանոն դառնում են նոր հետաքրքիր սկիզբ:

Back to top button