Հռոմի պապը կասկածի տակ է դնում Քրիստոսի ծննդյան թիվը


Հռոմի Բենեդիկտոս 16- րդ պապն իր «Հիսուսը Նազարեթից» եռահատորի վերջին հատորում պնդում է, որ Քրիստոսը ծնվել է մի քանի տարի շուտ, քան ընդունված է։
Մեկ միլիոն տպաքանակով հրատարակված եւ 50 երկրների գրախանութներում վաճառքի հանված գիրքը Քրիստոսի մանկության մասին հովվապետի խոհերն են։
«Սխալը» ըստ Բենեդիկտոս 16- րդի, 6- րդ դարում թույլ է տվել Քրիստոսի ծննդից առաջ կամ մեր թվարկության ժամանակագրության հիմնադիր հռոմեացի Դիոնիսիոս աբբան։
Բրիտանական The Daily Telegraph- ը գրում է, որ քրիստոնեական օրացույցի՝ սկզբնական թվականի սխալի մասին պնդումները նոր չեն։ Շատ պատմաբաններ կարծում են, որ Հիսուսը ծնվել է մեր թվարկությունից առաջ 7- 2 թվականների միջեւ։
Սակայն այժմ խնդիրն այն է, որ քրիստոնեական ավանդույթի անկյունաքարերից մեկ նկատմամբ կասկած հայտնում է մեկ միլիարդ կաթոլիկներին միավորող եկեղեցու առաջնորդը, գրում է թերթը։