ԿարևորՀասարակություն

Անհաջող լուծում ունի պատկերասրահի շենքը, ասում է Նարեկ Սարգսյանը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/11/101112narek.mp3
Չի բացառվում, որ ԱԳՆ շենքի նման հյուրանոցի վերածվեն նաեւ տանսպորտի եւ կապի նախարարության շենքը, Միությունների տունը, «Ռադիոլուր»- ի հետ զրույցում ասել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։

Նա նշել է, որ Հանրապետության հրապարակը լիքը խնդիրներ ունի, ֆունկցիոնալ առումով այն փոխվել է։

«Շատ անհաջող է լուծված պատկերասրահի շենքը։ Դեռ ժամանակին դա երբեք չի ընդունվել։ Կառուցվել է Հյուսիսային պողոտան, կապը հրապարակ և պողոտա լուծված չի»,- նշել է Նարեկ Սարգսյանը։

Երեւանի գլխավոր ճարտարապետը հայտնել է, որ առաջիկա օրերին  Հանրապետության հրապարակի ճարտարապետական լուծումների վերաբերյալ մրցույթ է հայտարարվելու: Հենց այդ համատեքստում էլ նաեւ անդրադարձ կկատարավի կառավարության շենքի վրա թմբուկ կառուցելու նրա առաջարկին։

 

Թողնել պատասխան

Back to top button