

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Արդեն մի քանի օր է, ինչ է Փոթիի նավահանգստում բեռնավորման և բեռնաթափման աշխատանքերը դադարեցված են. նավահանգստի աշխատակիցները անժամկետ գործադուլ են հայտարարել՝ աշխատանքային պայմանների բարելավման և աշխատավարձերի բարձրացման պահանջով:
Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Փոթիի աշխատակիցները 2 նախազգուշական գործադուլ արդեն արել էին: Դրանք որևէ արդյունքի չէին հանգեցրել, նավահանգստի աշխատակիցները նոյեմբերի մեկից անժամկետ գործադուլ են սկսել, որը կաթվածահարել է Վրաստանի գլխավոր ծովային դարպասի ողջ աշխատանքը:
Նավահանգստում արդեն բեռների մեծ քանակություն է կուտակվել, այդ թվում՝ Հայաստան ներմուծվող ու Հայաստանից արտահանվող բեռներ:
«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Աղաջանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, թե այսօրվա դրությամբ որևէ դրական տեղաշարժ չկա, ավելին ՝ իրավիճակը նավահանգստում ավելի լարված է դսարձել:
«Եթե նախկինում 3 նավամատույց դեռ աշխատում էր, ապա այն բանից հետո, երբ նավահանգստային ծառայությունը ևս միացավ գործադուլավորներին, բոլոր նավամատույցները դադարեցին սպասարվել, որովհետև նավերի մուտք ու ելք այլևս չկա: Աշխատանքների 100 տոկոսանոց դադարեցգած է նավահանգստում»:
Հայաստան ներկրվող ապրաքների մեծ մասը՝ ամբողջի մոտ 80 տոկոսը, անցնում է հենց Փոթիի նավահանգստով, այդ թվում` վառելիքը, ցորենը, շաքարավազն ու այլ ապրանքներ: Մեր հարցին, թե որքան բեռ է կուտակվել նավահանգտում, Գագիկ Աղաջանյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, թե դրանց հետ նաև վրացական բեռներն են:
«Երեկվա դրությամբ, իմ տվյալներով, նավահանգստում արդեն կուտակվել էր մոտ 300 հայկական բեռնարկղ, որից 180-ը «Ապավեն » ընկերությանն են: Բացի դրանից՝ կան վագոններ, որոնք գնացել էին և պետք է բեռնաթափվեին նախավահանգստում ու հետո արդեն նավերով տեղափոխվեին։ Դրանք նույնպես կանգնած են»:
Քանի որ որևէ հստակություն չկա գործադուլի ավարտի ու իրիրավիճակի փոփոխման վերաբերյալ, հայկական բեռնափոխադրող ընկերությունները օգտվում են այն միջանկյալ լուծումից, որն արվել է ծովային մեկ այլ՝ շվեյցարական ընկերության կողմից:
«Այդ ընկերությունն արել է հետևյալ առաջարկը՝ իրենք կարող են պահպանել բեռները Փոթիում, այս դեպքում՝ պահպանման ծախսերն են ավելանում, կամ առաջարկում են բեռները տեղափոխել Բաթումի, որտեղից իրենք պատրաստ են կազմակերպել տեղափոխումը: Այսինքն՝ կամ սպասել, կամ օգտագործել այլընտրանքային տարբերակը»։
Փոթիի նավահանգստի գործադուլավորներին աջակցում է Վրաստանի արհմիությունների միավորումը: Նավահանգստի աշխատակիցները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձերի բարձրացում: 2011թ. ապրիլից նավահանգստի օպերատորը դանիական Maersk կառույցի կազմում ընդգրկված APM Terminals ընկերությունն է, որի գլխավոր տնօրեն Ջոզեֆ Քրոուլին երեկ արդեն թողել է պաշտոնը և նրա տեղակալն է ժամանակաավորապես ստանձնել ընկերության կառավարումը:
Ղեկավարության և աշխատողների բանակցությունները երեկ որևէ արդյունք չեն տվել: Այդուհանդերձ՝ հնչում են տարբեր կարծքիներ, թե գործադուլը երկար չի կարող տևել և հանգուցալուոծում առաջաիկայում այնուամենայնիվ կտրվի: