Տնտեսական

Սոցիալական վճարը պարտադիր կդառնա 2018-ի հուլիսի մեկից

hasmikdilanyan
Կառավարության նախորդ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ սոցիալական վճարը պարտադիր կդառնա ոչ թե 2017-ի, այլ՝ 2018-ի հուլիսի մեկից հայտարարությունն այսօր օրենսդրությամբ ամրագրվեց: «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի համաձայն, ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը կերկարաձգվի մինչև 2018թ. հուլիսի 1-ը:
Ըստ նախնական գնահատականի` հարկային օրենսդրության էական փոփոխություններն նախատեսվում է ավարտին հասցնել 2017թ. վերջին, որից հետո անհրաժեշտություն կառաջանա ապահովել հարկային համակարգի էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունը կենսաթոշակային համակարգի էլեկտրոնային ծրագրերի հետ:
Նախնական գնահատականի համաձայն` վերոնշյալ աշխատանքները կավարտվեն 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում, ուստի հետաձգման անհրաժեշտություն է առաջացել: Նախագիծը ներկայացրեց աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, «Պարտադիր պայմանը տեղափոխում ենք մինչև 2018թ. հուլիսի 1»,- հստակեցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Back to top button