Դպրություն

«Մեկնարկ»–ը՝ հնարավորություն պատանի երաժիշտ-կատարողների համար․ «Դպրություն»

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Մեկնարկ» տաղանդի զարգացման ծրագրի նպատակն է պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, հանրային ճանաչելության բարձրացումը։

Ծրագրի անդամները համերգներով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, ինչպես նաև ելույթ են ունեցել Թունիսում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված համերգին, ինչպես նաև՝ ունեցել են ելույթներ արտասահմանյան տարբեր նվագախմբերի հետ։

««Մեկնարկ» տաղանդի զարգացման ծրագրում իսկապես մեկնարկ են ստանում պատանի երաժիշտ կատարողները։ Նրանց հետ աշխատում են Կոնսերվատորիայի ամենաառաջատար դասախոսները։ Տարիների ընթացքում բազմաթիվ երեխաներ սկել են իրենց ճանապարհը մեկնարկում։ Նրանցից շուրջ 10-ը՝ հասնելով 20 տարեկանի և ձեռք բերելով բավական մեծ հմտություններ, շարունակում են կատարելագործվել արտասահմանում և կապը չեն կտրում «Մեկնարկ»–ի հետ», – պատմում է «Մեկնարկ» ծրագրի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Քեչեկը։

RemasterDirector_V0

«Արդեն 10 տարի է «Մեկնարկ» ծրագրի անդամ եմ։ Մրցույթներից են ծնվում լավ երաժիշտները։ Այս դեպքում մրցակցությունը մեծ է լինում՝ հատկապես տարբեր տարիքային խմբերի հետ մասնակցության ժամանակ։ Սա մոտիվացիա է, որ պարապենք, աշխատենք մեր վրա և միշտ գնանք առաջ՝ դեպի նպատակակետ։ Իմ կյանքի առաջին մեծ մենահամերգը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում, Էրմիտաժի իտալական ցուցադրությունների սրահում։ Ես տպավորված էի, տպավորված էր հանդիսատեսս», – ասում է դաշնակահար Արմեն Պուչինյանը։

«2022թ․-ի նոյեմբեր ամսին մեկնեցինք Թունիս, մասնակցեցինք ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովին շատ գեղեցիկ համերգ ունեցանք պատվավոր հյուրերի համար։ Իմ պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը մի խոսք ունի՝ լավից լավը կա։ Դրա համար պետք է շատ աշխատել, չհանձնվել, ավելի շատ հաջողություններ գրանցել», – ասում է ջութակահար Ասյա Անիսիմովան։

Back to top button