Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Ուսանողների միջազգային օրը յուրովի նշվեց Երեւանի պետական համալսարանում: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության և ԵՊՀ համատեղ ջանքերով անցկացվեց Միացյալ Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի դերախաղ, որին ակտիվորեն մասնակցեցին համալսարանի ուսանողները: Այսօր Երևանում կայացավ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի, որի օրակարգում էր կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության հարցը: Նիստին հրավիրյալի կարգավիճակով հարավիրված էին Պաղեստինի և Իսրաելի ներկայացուցիչները:
Այսպիսի դերախաղին մասնակցելով ԵՊՀ ուսանողները այսօր հարստացրեցին իրենց գիտելիքները ՄԱԿ-ի արժեքների վերաբերյալ, ինչպես բարելավեցին բանակցային և հաղորդակցության սեփական հմտությունները: Նշենք, որ միջոցառման աշխատանքային լեզուն անգլերենն էր: