Վերնատուն

Հայերենը տարածված ու կենսունակ՝ ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում․ Լեզվի կոմիտեի ծրագիրը․ «Վերնատուն»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը խոսում է ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում հայերենը տարածված ու կենսունակ դարձնելու մասին։ Տեխնոլոգիական հնարավորություններով հայերենի տարածելիությանն ուղղված կոմիտեն փորձում է մի շարք ծրագրեր իրականացնել, որոնցից մի մասն արդեն մեկնարկել է։

Սիրանուշ Դվոյանն ասում է, որ չունենք մշակված հայերենի իմացությունը գնահատող միասնական չափորոշիչներ։ Այդտեղից է ծնվել «Հայերենը ոչ հայախոսների համար, հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» համակարգի գաղափարը, որի մշակումն, ըստ Դվոյանի, թույլ կտա Հայաստանում և Հայաստանց դուրս ոչ միայն իրականացնել հայերենի ուսուցում, այլև միասնական չափորոշիչների վրա հենված ստուգում և գնահատում՝ համապատասխան սերտիֆիկատով։

Դվոյանն ասում է որ այս ծրագիրը զրոյից չի ստեղծվում, նման համակարգ աշխարհում գոյություն ունի և համակարգը պետք է մշակվի հաշվի առնելով միջազգային փորձը։

«Նախագծի աշխատանքների մեկնարկը տրվել է 2005 թվականին, կա նախագծի առաջին թողակված թարգմանությունը, դրանից հետո չափորոշիչներ և առաջադրանքներ մշակելու տարբեր նախաձեռնություններ են եղել, բայց դրանք չեն վերածվել գործող համակարգի։ Առաջին անգամ պետական մակարդակով նման համակարգ ունենալու հարց է դրվել», – ասում է Սիրանուշ Դվոյանը։

Դվոյանը նշում է, որ մեր կրթական համակարգում դեռևս զարգացած չէ կարողությունների խրախուսման կամ զարգացման վրա հիմնված կրթությունը։ «Այս համակարգը թույլ է տալիս ստուգելու ոչ միայն գիտելիքները այլև կարողությունները։ Սրանով ստուգում ենք, թե որքան հայերեն բառեր գիտեն, կամ քերակականկան կառույցը որքանով է գրագետ, այլ որքանով են կարողանում հասկանալ, վերարտադրել և հաղորդակցվել։ Հայերենի ուսուցումը, ստուգումը և գնահատաումը թվային մակարդակում փոփոխվում է, ստուգվում է ոչ միայն մեխանիկական գիտելիքները, այլ դրա կիրառելիությունը գործնականում»։

Back to top button