Վերնատուն

«Լա Բոհեմ» և «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումները՝ Շառլ Ազնավուրի հոբելյանի առիթով․ «Վերնատուն»

«Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունենալու Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» և Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետների պրեմիերան՝ նվիրված մեծ շանսոնիեի հոբելյանական 100-ամյակին:

Բեմադրության հեղինակը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը պատմում է, ինչպես 2017 թ․-ին, Շառլ Ազնավուրի 12 երգերի հիման վրա, որոշեց բեմադրել« Լա Բոհեմը», որն Ազնավուրի կերպարի, անցած կյանքի և զգացմունքների մասին է։

Ռուդոլֆ Խառատյանն ասում է Ազնավուրի յուրաքանչյուր երգում տեսնում է և՛ մտածողին, և՛ կատարողին։ Բեմադրության մեջ հենց այդպիսին է Ազնավուրը։

«Իր երգերն ամեն անգամ լսելիս սիրահարվում ես։ Անհասկանալի մի երևույթ էր նա», – ասում է Խառատյանը։

Խառատյանը խոսեց նաև Միշել Լեգրանի հետ իր երևանյան հանդիպման ու նաև «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացման շեշտադրումների մասին։ Խառատյանը խոսեց նաև օպերայի և բալետի թատրոնի ներկայիս խաղացանկի, հայ ժողովրդի չիրացված պոտենցիալի, խորիոգրաֆիայի զարգացման կարևորության, « Բալետ 2021» հիմնադրամի և նրա նպատակների մասին։

Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» և Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետների առաջնախաղը տեղի կունենա հունիսի 15-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Back to top button