
Ողջունելի է հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումների դեմ պայքարի երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը՝ լարվածությունը նվազեցնելու նպատակով, X-ի իր էջում հայտնել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
ԵՄ-ն 15 տարի է, ինչ «Վրաստանում ԵՄ մոնիտորինգային առաքելության» միջոցով օգնել է նմանատիպ հանդիպումներ կազմակերպել Վրաստանում և պատրաստ է կիսվել իր փորձով»,- ասված է Կլաարի գրառման մեջ։
ՀՀ վարչապետի աշխատակազմն Ադրբեջանին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի hետաքննության երկկողմ մեխանիզմ։




