Վերնատուն

«5 նախագիծ»․ հետադարձ հայացք՝ ուշադրության արժանի գործերին․ «Վերնատուն»

ArtKvartal ժամանակակից արվեստի համայնքում բացվելու է Նարեկ Ավետիսյանի «5 Նախագիծ» խորագրով ցուցահանդեսը։ Հինգ նախագիծ՝ հինգ սրահում։ Ցուցահանդեսը արվեստագետի հետադարձ հայացքն է իր ստեղծագործություններին․ տարբեր տարիներին արված նախագծերը, որտեղ տեսանելի են իր արվեստի մտածողության փոփոխությունները, ազդեցությունները, ուշադրության արժանի փորձերը։

Նարեկ Ավետիսյանն ասում է, որոշ նախագծերի վրա կարող է տարիներ շարունակ աշխատել և չունենալ արագ ավարտելու նպատակ, ապրել սեփական կյանքով՝ թույլ տալով ինքդ քեզ փոփոխվել, փոխել հայացքներդ։

«Միշտ խուսափում եմ ոճի գերի լինելուց, վախ ունենալ, որ կկորցնես քեզ ու քեզ չեն ճանաչի, դրա համար լավ իմաստով փախուստի կարճատև հնարավորությունները քեզ թարմացնելու ու շարժման մեջ պահելու առիթ են։ Այդ կարճատև վերադարձները ես ինձ թույլ եմ տալիս և ուզում եմ, որ շատերի համար վարակիչ դառնա», – ասում է արվեստագետը։

«Այս ցուցահանդեսը ես ավելի շատ երիտասարդ արվեստագետների համար եմ արել, մենք մեծ սերունդ ենք, բայց սիրում ենք երիտասարդ ոգին և ուզում ենք իրենց երիտասարդ պահել, որ չվերածվեն «երիտասարդ ծերուկների»», ասում է Նարեկ Ավետիսյանը ArtKvartal արվեստի համայնքում Նարեկ Ավետիսյանի «5 Նախագիծ» ցուցահանդեսը կբացվի հունիսի 7-ին, ժամը19։00-ին։

Back to top button