ԿարևորՔաղաքական

ՀՀ վարչապետը ՔՊ Քաղաքական ժողովում խոսել է արտաքին մարտահրավերների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանքավանում տեղի ունեցած ՔՊ Քաղաքական ժողովում խոսել է ՔՊ-ի առաքելության, ժողովրդական գաղափարախոսության և արտաքին մարտահրավերների մասին։

Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր տեղի է ունենում բանավեճ հայեցակարգային մի հարցի շուրջ, թե, «ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը հավերժական պայքարի, թե՝ ապրելու, մարդկանց կյանքը, ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը հնարավոր դարձնելու գործիք է»: 

Վարչապետի կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունը կյանքի գաղափարախոսությունը պետական գաղափարախոսություն դարձնելն է: Ինչպես նշել է Փաշինյանը, այդ գաղափարախոսության իրագործումը լրջագույն մարտահրավերներ ունի:

«Կան նաև մեծ երկրներ, միջազգային խաղացողներ, որոնք ասում են մի րոպե, ոնց թե դու ուզում ես ապրել․ դու ապրող ժողովուրդ չես, դու տառապող ժողովուրդ ես, դու պետք է տառապես, պետք է գաղթես, կոտորվես, մաքառես, և այդ ամեն ինչի միջոցով պետք է գաս ինձնից փրկություն աղերսես և ես պետք է գամ քեզ փրկեմ, որ դու շարունակես կոտորվել, մաքառել»,- նշել է նա։ 

Հաջորդ արտաքին մարտահրավերներից մեկը, Փաշինյանի խոսքով, Ադրբեջանն է։

«Ադրբեջանն ասում է դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես․ պիտի վրեժս քեզանից լուծեմ։ Սա ամենամեծ մարտահրավերն է, որը պիտի հաղթահարենք»,- ասել է նա։ 

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ-ում կառավարող մեծամասնության առաքելությունն այս մարտահրավերների կառավարումն է:

Վարչապետի ելույթը՝ ստորև․

Back to top button