ԿարևորՀասարակություն

Մեր շարժումն ազգային ազատագրական պայքար է․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Մենք ընդդիմադիր շարժում չենք, ոչ էլ ընդդիմության շարժում ենք, այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հրավիրած հանրահավաքի ժամանակ ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Այս խրամատում պետք է մնան նրանք, ովքեր հավատում են։ Մեր երկիրն անտերության զգացումից պիտի դուրս բերի այս շարժումը: Այս հարթակից, այս հրապարակում, այս եկեղեցու հովանու ներքո մենք պետք է կառուցենք գալիք Հայաստանի մեր տեսիլքը»,- ասել է Բագրատ Սրբազանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտություն է սկսված պայքարը ավարտին հասցնելը:

«Ոչ թե՝ հնարավոր է, թե հնարավոր չէ, այլ անհրաժեշտությու՞ն է, թե ոչ: Այս երկրորդ հարցադրումը մենք պետք է անենք: Ու եթե որոշել ենք, որ անհրաժեշտություն է, ուրեմն պետք է հասնենք մեր առջև դրված նպատակներին»,-նշել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Back to top button