
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Ուհան քաղաքում հանդիպում ենք ունեցել Չինաստանի Հուբեյ նահանգի Ժողովրդական Կոնգրեսի մշտական կոմիտեի գործադիր փոխնախագահ Ուան Յենլիի հետ, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահը։
«Կարևորելով Հայաստանի և Չինաստանի միջև հնարավոր ուղիղ օդային չվերթների գործարկումը՝ նշել եմ, որ այն առավել կզարգացնի երկու երկրների միջև համագործակցության ուղղությունները։
Ուան Յենլին, անդրադառնալով Չինաստանի և Հայաստանի միջև գործող ծրագրերին, ընդգծել է, որ Հայաստանն ակտիվ մասնակցում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, որը նոր հորիզոններ է բացում երկկողմ համագործակցության համար։
Մշտական կոմիտեի գործադիր փոխնախագահը նշել է, որ տեղեկացված է Հայաստանի՝ գիտության և տեխնոլոգիաների ուղղությամբ զարգացվածության մասին: Նա նաև հավելել է, որ հետաքրքրված է Հուբեյ նահանգի և Հայաստանի միջևտնտեսական, տեխնոլոգական, գիտության և կրթության ոլորտներում հարաբերությունների խորացմամբ։
Կարևորվել է Հայաստանի մարզերի, քաղաքների և Չինաստանի նահանգների ու քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը»,- ասված է Արշակյանի գրառման մեջ։




