Հատվող եթեր

Մեծ շանսոնիեի արվեստը՝ քանդակային լեզվի յուրովի մատուցմամբ. «Հատվող եթեր»

Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի հայաստանյան առաջին ինտերակտիվ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին քանդակագործի՝ Ազնավուրին պատկերող յուրատիպ դիմաքանդակները, կոմպոզիցիոն աշխատանքներն ու գծանկարները։

Անչափ ինքնատիպ և զգացմունքային աշխատանքներ՝ կերտված Ազնավուրի երգերի ներշնչմամբ՝ վերծանված և վերածված ծավալի, դյութիչ ստեղծագործություններ, որտեղ կարելի է ոչ միայն տեսնել, այլև զգալ Ազնավուրի հնչյունները, հույզերն ու ապրումները, զարմանալի և հիացմունք պարգևող աշխատանքներ, որոնք տալիս են խորհելու և մտածելու առիթ:

Ցուցահանդեսի բացմանը տեղի ունեցավ նաև Մկրտիչ Մազմանյանի պատկերագրքի շնորհանդեսը՝ նվիրված քանդակագործի ստեղծագործական կյանքին, աշխատանքներին:

Մկրտիչ Մազմանյանը ծնվել է Հայաստանի արվեստի մայրաքաղաք համարվող Գյումրիում: Սովորել է Մերկուրովի անվան նկարչական դպրոցում, հետագայում՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, կրթությունը շարունակել է Էստոնիայում՝ Տալլինի արվեստի բարձրագույն ինստիտուտում։ 1979 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, իսկ 1990 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ։

Արվեստագետի ինքնատիպ և վեհաշուք ստեղծագործությունները զարդարում են աշխարհի տարբեր երկրներ:

Զրույց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի հետ:

Back to top button