Հատվող եթեր

Իրականությունը վավերացնող նկարիչը. «Հատվող եթեր»

Խորհրդավոր աշխարհով ու աշխարհընկալմամբ են պարուրված այս արվեստագետի ստեղծագործությունները: Կտավներ, որոնք ծնունդ են մեծ ապրումների, հույզերի, իրականության և արվեստագետի գեղարվեստական երևակայության մեկտեղման:

Հարուստ թեմատիկա, գույնի նրբագույն զգացողություն, կերպարվեստի տեխնիկական բոլոր հնարքների անթերի իմացություն և կատարման մեծ վարպետություն. մեզ շրջապատող աշխարհի հետաքրքիր ակնթարթներն է վավերացնում նկարիչ Արմեն Աթանյանը՝ սինթեզելով անցյալն ու ներկան և մարտահրավեր նետելով դիտորդին՝ տալիս ինքնատիպ մեկնաբանում:

Ծնվելով նկարիչների ընտանիքում, ողջ էությամբ արվեստով ապրող նկարիչը չի պատկերացնում իր կյանքն առանց նկարչության:

Անվանի արվեստագետ, արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական
մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Վլադիմիր Աթանյանի որդին է Արմեն Աթանյանը: Շնորհալի հայրն է եղել արվեստագետի առաջին ուսուցիչը, և վրձնահարվածների գաղտնիքները, նկարչական արվեստի այբուբենը, սերն ու նվիրումը նկարչության հանդեպ Արմեն Աթանյանը սովորել է նրանից, իհարկե, խուսափելով որևէ ազդեցությունից, հարազատ մնալով իր հոգու ձայնին և զգացումներին՝ հետագայում արվեստում ստեղծելով իր ձեռագիրը:

Արմեն Աթանյանը սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Հեղինակել է բազմաթիվ գեղանկարներ, քանդակներ, գեղարվեստական ձևավորումներ, համահեղինակել է Հայաստանում «Մոսկվա» կինոթատրոնի, «Անի» և «Դվին» հյուրանոցների ինտերիերի և էքստերիերի գեղարվեստական ձևավորումները։ Արվեստագետը հանդես է եկել բազմաթիվ հաջողված ցուցահանդեսներով, նկարչի աշխատանքները ցուցադրվում են թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում։

Զրույց նկարիչ Արմեն Աթանյանի հետ:

Back to top button