Հատվող եթեր

Բոլոր ժամանակներում չափազանց սիրված աշուղական արվեստը. «Հատվող եթեր»

Աշուղական բարձր մշակույթի երկիր է Հայաստանը։ Աշուղական երգարվեստի արմատները ձգվում են մինչև հազարամյակների խորքերը։

Հայ աշուղական արվեստի նվիրյալ է ՀՀ ժողովրդական արտիստ, դոկտոր, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը: Հավատարիմ ազգային արժեքներին ու բարձր մշակույթին՝ Թովմաս Պողոսյանը երաժշտարվեստում կերտեց իր ուղին. արվեստագետ, որի գերխնդիրն է սերունդներին փոխանցել հայ աշուղական հարուստ և անապական երգարվեստը որպես պատմություն՝ նպաստելով սերունդների գեղագիտական և բարոյական դաստիարակությանը:

Հասարակությունը բազմաթիվ աշուղական երգեր ճանաչեց ու սիրեց հենց իր կատարմամբ։ Անգնահատելի է նաև արվեստագետի դերը՝ մոռացության մատնված աշուղական երգերի հավաքագրման և հանրությանը ներկայացնելու գործում:

1992 թվականին Թովմաս Պողոսյանն իր շուրջը համախմբելով մի խումբ արհեստավարժ երգիչների ու երաժիշտների՝ վերստեղծում է Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլը՝ ստանձնելով հայ աշուղական երգերի պահպանման, զարգացման ու տարածման պատասխանատվությունը:

Անսամբլը վայելում է ժողովրդի սերն ու համակրանքը ոչ միայն հայրենիքում, այլև սփյուռքում: Զրույց ՀՀ ժողովրդական արտիստ, դոկտոր, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի հետ։

Back to top button