Հատվող եթեր

Սիրուց ծնված արվեստ. «Հատվող եթեր»

Անսպառ երևակայությամբ օժտված, ինքնատիպ մտածողությամբ և էությամբ նկարիչ Արմեն Թորոսիի ստեղծագործությունները ժամանակակից արվեստում բացառիկ են և հետաքրքիր, բազմաշերտ աշխատանքներ, որտեղ գույնի և պատկերի շքեղությամբ հեղինակը ներկայացնում է կյանքի հավերժական շրջապտույտը:

       Սեր, բնություն և, իհարկե, կին՝ իր գեղեցկությամբ, նուրբ մտածելակերպով, զգացմունքայնությամբ, ֆիզիկական և հոգևոր կերպարի ամենատարբեր դրսևորմամբ. կինը ոգեշնչել է նկարիչ Արմեն Թորոսիին՝ դառնալով ինքնատիպ հավաքածուի հենասյունը, բացահայտելով նկարչի փիլիսոփայական և գեղագիտական աշխարհը։ Գեղանկարչի դիպուկ աչքն ու զգայուն հոգին նկատում և խորն աշխարհընկալմամբ իր բազմաժանր և բազմաթեմա կտավներում հավերժացնում է կնոջ առեղծվածային կերպարն ու էությունը։

     Արվեստագետն ապրում և ստեղծագործում է Հայաստանի ամենագեղատեսիլ քաղաքներից մեկում՝ Աշտարակում: Նկարել սկսել է պատանեկան տարիներից: Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, հետագայում՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում:

      Զրույց նկարիչ Արմեն Թորոսիի հետ:

Back to top button