Հոկտեմբերի 11-14-ը Կինշասայում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին և գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, հայտնում են արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: