Էկոսֆերա

Երևանի կենդանաբանական այգու փիղը՝ հայտնի Բունկան կունենա նոր, ընդարձակ ազատավանդակ. «Էկոսֆերա»

Տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումը։

Երևանի կենդանաբանական այգին կհամալրվի նոր ազատավանդակներով, ճեմուղիներով և կանաչապատ գոտիներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը մանրամասնել է՝ այս պահի դրությամբ նախագծման փուլում է փղի՝ հայտնի Բունկայի նոր ազատավանդակը, քանի որ նա պատշաճ ազատավանդակում չէ:

Նախատեսում են նաև խաղահրապարակներ կառուցել տարածքում: 2022 թվականի համեմատ 2023 թվականին այցելուների քանակն ավելացել է 33 հազարով: Քաղաքապետարանից նաև հայտնում են, որ առաջիկայում կվերագործարկվի մետրոյի Երիտասարդական կայարանի դիմաց գտնվող կենդանաբանական այգու կանգառը, որտեղից ուղևորները շաբաթ և կիրակի օրերին անվճար կտեղափոխվեն այգի:

Լուսանկարները՝ Երևանի կենդանաբանական այգու ՖԲ էջից։

Back to top button