Մասնագիտություն

Առաջնայինն առողջության պահպանումն է, հետո՝ բուժումը. «Մասնագիտություն»

Աշխարհում լայն տարածում ունեցող այս հիվանդությունները հարուցվում են տարատեսակ հարուցիչներով՝ վիրուսներ, սնկեր, բակտերիաներ: Փոխանցման ուղիները նույնպես տարբեր են՝ օդակաթիլային, սննդային, ջրային, կոնտակտային։ Հիվանդությունների յուրահատկություններից է նաև կլինիկական դրսևորման գաղտնի շրջանի առկայությունը, որը կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի տարի:

Ինֆեկցիոն հիվանդություններ. ժամանակակից աշխարհում առողջապահության կարևորագույն հիմնախնդիրներից մեկը՝ պայմանավորված նոր հարուցիչների ի հայտ գալով, բարձր հիվանդացությամբ և մահացությամբ, հանրային առողջությանը հասցրած ահռելի վնասով:

Վարակի հարուցիչներ, որոնք թափանցելով ընկալունակ օրգանիզմ և տեղակայվելով որոշակի օրգաններում և հյուսվածքներում, խաթարում են մարդու առոջությունը, վատթարացնում ինքնազգացողությունը, նվազեցնում կենսագործունեությունն ու աշխատունակությունը:

Ինֆեկցիոն հիվանդությունների բուժմամբ և հետագա հսկողությամբ է զբաղվում բժիշկ-ինֆեկցիոնիստը: Չնայած հատկապես վերջին տարիներն այս ոլորտի համար եղել են չափազանց բարդ ու մարտահրավերներով լի, բայց փորձառու բժիշկ-ինֆեկցիոնիստները, մեկտեղելով գիտելիքներն ու բազմամյա փորձը, իրականացնելով անհրաժեշտ հետազոտություններ և ստանալով ճշգրիտ արդյունքներ, իրենց ամենօրյա նվիրված, հոգատար ու անտրտունջ աշխատանքի շնորհիվ ցուցաբերում են հանրությանն առավել արդյունավետ բուժօգնություն՝ փրկելով բազմաթիվ կյանքեր:

Մենք հաճախ ենք լսում. առաջնայինն առողջության պահպանումն է, հետո՝ միայն բուժումը, բայց արդյոք մի՞շտ ենք հետևում և հոգ տանում սեփական առողջության մասին, իսկ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն առողջ ապրելակերպն է, ժամանակին հետազոտվելն ու պատվաստվելը:

Զրույց Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, բոքսային բաժանմունքի ղեկավար Հռիփսիմե Ապրեսյանի հետ:

Back to top button