Հայագիտակ

Թումանյանի ստեղծագործությունները՝ նաև իսպաներեն. «Հայագիտակ»

Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն Արգենտինայում և Ուրուգվայում տպագրելու ու տարածելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ասում է Թումանյանի թանգարանի արդեն նախկին տնօրեն Անի Եղիազարյանը։

Երկու երկրներ իր այցելությունների ընթացքում նա հանդիպումներ է ունեցել տեղի մի շարք կրթական մշակութային կենտրոններում, ինչպես նաև պաշտոնական հանդիպումներ՝ տեղական մարմինների հետ։ Մի շարք միջոցառումների է մասնակցել՝ ներկայացնելով Հովհաննես Թումանյանի կյանքն ու գործունեությունը։ Այս այցերն էլ հենց առիթ են հանդիսացել նրան աշխատանքից ազատելու համար։

«Այստեղ սպասում էին մեծ Թումանյանի հետ հանդիպմանը։ Թե՛ հայ համայքի ներկայացուցիչները, թե՛ իսպանախոս մարդիկ սիրով ներկա եղան իմ հետ հանդիպումներին և զեկուցումներին։ Եվ թեպետ հայերն այստեղ մոռացել կամ գրեթե մոռանում են արդեն մայրենին, բայց իսպաներենով թարգմանվելու դեպքում Թումանյանն այստեղ նույնքան սիրելի կլինի, որքան հայրենիքում։ Ձեռք բերվեցին կարևոր պայմանավորվածություններ Թումանյանի ստեղծագործությունները տպագրելու և երկու երկրում տարածելու վերաբերյալ», – ասում է Անի Եղիազարյանը։

Նշում է, որ Թումանյանի գործերը արթնացրին հայ համայնքի հետաքրքրությունը հայերենի և հայ գրականության նկատմամբ։

Ձայնագրությունը կատարվել է տնօրեն Անի Եղիազարյանի` պաշտոնից ազատվելուց շատ օրեր առաջ։

Back to top button