Վերնատուն

«Գնում ենք թանգարան»․ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը՝ թանգարան այցելելու մշակույթի մասին․ «Վերնատուն»

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ տպագրված «Գնում ենք թանգարան» ինտերակտիվ գիրքը բացահայտում է, թե ինչ է թանգարանը, ներկայացնում կենտրոնի հիմնադրման ու հավաքածուի պատմությունը, սովորեցնում թանգարան այցելելու «օրենքները», մշակույթն ու առանձնահատկությունները։

Գրքի խմբագիր, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն Լիզա Շիրինյանը և կենտրոնի միջոցառումների համակարգող, գրքի թարգմանիչ Էմմա Վան Քլիվը պատմում են գրքի ստեղծման պատմությունը, անդրադառնում նպատակներին ու շարժառիթներին, ներկայացնում գրքի կարևոր շեշտադրումներն ու առանձնահատկությունները։

«Մենք փորձել ենք մաքսիմալ ընդարձակվել և խոսել ընդհանրապես թե ինչ է արվեստը, ինչպես այցելել թանգարան, առանձին գլուխներով ներկայացնում ենք օրինակ, թե ինչ է որմնանկարը, որմնաքանդակը, որը բոլորիս համար է, իհարկե», –ասում է Լիզա Շիրինյանը։

Գիրքն օրերս թարգմանվել և տպագրվել է անգլերենով։ Էմմա Վան Քլիվը պատմում է գիրքն անգլերեն թարգմանելու փորձառությունից, շեշտում, որ այն անցյալ տարի տպագրվել է Գաֆեսճյան արվեստի թանգարան– հիմնադրամի 20–ամյակի առիթով, իսկ գլխավոր հերոսը՝ ընթերցողի ուղեկիցն ու գիդը, կոլումբացի հայտնի քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի «Կատուն» է, որն առաջինը տեղադրվեց Գաֆէսճեան քանդակների պարտեզում։

Back to top button