Էկոսֆերա

Ամենաշոգ երեք շաբաթը, ամենաշոգ երեք օրերը և օվկիանոսի ամենաբարձր ջերմաստիճանը. «Էկոսֆերա»

  • Ագրարային համալսարանի հետազոտական թիմի ուսումնասիրությունը կարող է նպաստել Հայաստանում կենսաէներգիայի արտադրության զարգացմանը
  • Եվրոպայում և ԱՄՆ-ում թեժ ապոկալիպսիսը կլիմայի փոփոխության արդյունք է․ 2023-ի հուլիսին ևս ռեկորդային շոգ է գրանցվել

Ամենաշոգ հուլիսին և հետևանքներին անդրադարձել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

«2023 թվականի հուլիսը եղել է ռեկորդային ամենաշոգ ամիսը»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ վկայակոչելով Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և Եվրահանձնաժողովի կլիմայի փոփոխության վերահսկիչ «Կոպեռնիկուսի» հրապարակած պաշտոնական տվյալները։

«Մեզ պետք չէ սպասել մինչև ամսվա վերջ՝ վստահ լինելու համար։ Եթե առաջիկա օրերին չգա մինի սառցե դարաշրջան, 2023 թվականի հուլիսը ռեկորդներ կխփի բոլոր ուղղություններով։ Հրապարակված տվյալների համաձայն՝ հուլիսն արդեն գրանցել է ռեկորդային ամենաշոգ երեք շաբաթը, ռեկորդային ամենաշոգ երեք օրերը և տարվա այս եղանակի օվկիանոսի ամենաբարձր ջերմաստիճանը»,- ասել է Անտոնիո Գուտերեշը։

Անտոնիո Գուտերեշը կոչ է արել միջազգային հանրությանը գործելու՝ դադարեցնելու «մոլորակի եռումը»։

«Այն, ինչ կատարվում է, սարսափելի է, և սա դեռ սկիզբն է։ Գլոբալ տաքացման դարաշրջանն ավարտվեց, սկսվեց գլոբալ եռման դարաշրջանը։ Այս օդն անհնար է շնչել։ Այս շոգն անտանելի է։ Իսկ հանածո վառելիքից ստացվող եկամուտների մակարդակը և կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցում անգործությունն անընդունելի են»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Մեծ ութնյակի երկրների ղեկավարներին, որոնք պատասխանատու են գլոբալ արտանետումների 80 տոկոսի համար, ակտիվացնել գործողությունները կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար:

Back to top button