Դպրություն

Եւս մի վերելք՝ Քիմիայի միջազգային օլիմպիադայում. «Դպրություն»

Առարկայական օլիմպիադաները նպատակ ունեն հայտնաբերել տաղանդավոր, շնորհալի և ստեղծագործական կարողություններ ունեցող սովորողներին, նպաստել կայուն գիտելիքների ստացմանը։

Հուլիսի 16-ից 25-ը Ցյուրիխում (Շվեյցարիա) անցկացվել է Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադան, որում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ: 

Օլիմպիադային մասնակցել է 90 երկրի 355 ներկայացուցիչ՝ յուրաքանչյուր երկրից առավելագույնը 4 մասնակից:

Մեր թիմի մասնակիցներից ոսկե մեդալի է արժանացել Լեոնիդ Ասատրյանը, բրոնզե մեդալների՝ Տիգրան Մխիթարյանը և Արման Խառատյանը, իսկ գովասանագրի՝ Յուրի Պետրոսյանը։

Back to top button